ՈՒզու՞մ եք բարելավել այս թարգմանությունը: 
 


[rufus icon] Rufus

Հեշտությամբ ստեղծեք բեռնող USB կուտակիչներ

 

Rufus-ը ծրագիր է, որն օգնում է ձևաչափել և բեռնող USB կուտակիչներ ստեղծել Ձեր ֆլեշերից, հիշողության քարտերից և այլն:

Այն կարող է հատկապես օգտակար լինել այն դեպքերում երբ՝

Չնայած Rufus-ի փոքր չափսին, այն կապահովի այն ամենը ինչ Ձեզ պետք է

Rufus-ի հետ աշխատող ISO-ների ոչ սպառիչ ցանկը ներկայացված է այս էջի վերջնամասում: (1)

Ներբեռնել

Վերջին թողարկումները.

Հղում Տեսակ Պլատֆորմ Չափը Ամսաթիվ
rufus-4.11.exe Ստանդարտ Windows x64 1.8 ՄԲ 2025.10.02
rufus-4.11p.exe Կրելի տաբերակը Windows x64 1.8 ՄԲ 2025.10.02
rufus-4.11_x86.exe Ստանդարտ Windows x86 1.8 ՄԲ 2025.10.02
rufus-4.11_arm64.exe Ստանդարտ Windows ARM64 4.9 ՄԲ 2025.10.02
 

Այլ տարբերակներ (GitHub)
Այլ տարբերակներ (dAppCDN)

Համակարգի պահանջները՝

Windows 8 կամ ավելի ուշ: Ներբեռնելուն պես այս ծրագիրը պատրաստ է աշխատանքի համար:

Աշխատում է այս լեզուներով՝

Bahasa Indonesia Bahasa Malaysia Български Čeština Dansk Deutsch Ελληνικά
English Español Français Hrvatski Italiano Latviešu Lietuvių Magyar Nederlands Norsk
Polski Português Português do Brasil Русский Română Slovensky Slovenščina Srpski
Suomi Svenska Tiếng Việt Türkçe Українська 简体中文 正體中文 日本語 한국어 ไทย
עברית العربية پارسی.
 

Ես կօգտվեմ այս հնարավորությունից որպեսզի երախտագիտությանս խոսքերը հայտնեմ այն թարգմանիչներին, որոնք հնարավորություն տվեցին, որ Rufus ծրագիրը և այս համացանցային էջը աշխատեն տարբեր լեզուներով: Եթե դուք տեսնում եք, որ կարող եք օգտվել Rufus-ից Ձեր լեզվով, ապա պետք է իրոք շնորհակալ լինեք իրենց:

Ինչպես օգտագործել

Ներբեռնե՛ք կատարողական ֆայլը և գործադրե՛ք այն – տեղադրումը հարկավոր չէ:

Կատարողականը թվային ստորագրություն ունի, որը պետք է պնդի՝

Ծանոթագրություններ DOS-ի վերաբերյալ՝

Եթե Դուք ստեղծում եք բեռնող DOS կուտակիչ և օգտագործում եք ստեղնաշարի դասավորվածության ռչ ամերիկյան անգլերեն տարբերակը, ապա Rufus-ը կփորձի ընտրել ստեղնաշարի դասավորվածությունը ըստ Ձեր համակարգում նշված երկրամասի:

Ծանոթագրություններ ISO-ի վերաբերյալ՝

Rufus-ի բոլոր տարբերակները սկսած v1.1.0 թույլ են տալիս ստեղծել բեռնող USB կուտակիչներ ISO պատկերներից (.iso):

Ֆիզիկական սկավառակից կամ ֆայլերի հավաքածուից ISO պատկեր ստեղծելը շատ հեշտ գործ է դառնում CD ձայնագրող ծրագրերից օգտվողների համար: Դրանցից են անվճար InfraRecorder-ն կամ CDBurnerXP-ը:

Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ)

Rufus-ի ՀՏՀ-ը հասանելի են ԱՅՍՏԵՂ:

Հետադարձ կապի, սխալի մասին հաղորդելու կամ բարելավությունների առաջարկներ անելու համար օգտվե՛ք GitHub-ի խնդիրների տեղեկատուից: Կամ կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել:

Լիցենզիա

GNU General Public License (GPL) version 3 կամ ավելի ուշ դուրս եկած:
Դուք կարող եք տարածել, փոփոխել կամ նույնիսկ վաճառել այս ծրագիրը, այն պայմանով, որ Դուք գործում եք GPLv3 լիցենզիայի պայմաններին համաձայն:

Rufus-ը ստեղծված է 100% թափանցիկ ձևով, իր հասարակական աղբյուրից, MinGW32-ի միջավայրի օգտագործմամբ:

Արված փոփոխություններ

Սկզբնաղբյուրի Կոդ

Եթե Դուք ծրագրավորող եք, ապա Rufus-ի սխալների գտնելը, ուղղելը և լուծումի հրապարակելը մեծապես խրախուսվում է:

(1) Rufus-ի հետ հաստատ աշխատող ISO-ների ոչ սպառիչ ցանկ

AlmaLinux Arch Linux Archboot CentOS Clonezilla Damn Small Linux Debian Elementary OS
Fedora FreeDOS Garuda Linux Gentoo GParted Hiren's Boot CD Kali Linux Knoppix KolibriOS
Linux Mint Manjaro Linux NT Password Registry Editor OpenSUSE Raspberry Pi OS Raspbian
ReactOS Red Hat rEFInd Rocky Linux Slackware Super Grub2 Disk Tails Trinity Rescue Kit
TrueNAS CORE Ubuntu UEFI Shell Ultimate Boot CD Windows XP (SP2+) Windows Vista
Windows 7 Windows 8/8.1 Windows 10 Windows Server 2019 Windows 11